ԱՌԱԿՆԵՐ 12:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարության ճանապարհը դեպի կյանք է տանում, ոխակալների ճանապարհը՝ դեպի մահ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։ |
Ու ժողովրդին կասես. “Այսպես է ասում Տերը. “Ահավասիկ ես ձեր դիմաց դրել եմ կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։
իմ հրամանների համաձայն է ընթանում, իմ օրենքներն է պահում ու գործադրում, այդպիսին արդար է և հաստատապես պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։-
Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
նրանց ասաց. «Ձեր սրտում պահե՛ք բոլոր այն խոսքերը, որոնք ես այսօր վկայություն եմ դնում ձեր առջև։ Դրանք պատվիրե՛ք ձեր որդիներին, որպեսզի պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը։
Ինչպես որ գիտեք, նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։