ԱՌԱԿՆԵՐ 11:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։ |
Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։
Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։
Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։