ԱՌԱԿՆԵՐ 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստունի սիրտն ընդունում է խորհուրդներ, իսկ անտունը, գայթակղելով շուրթերով, պիտի կործանվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստուն սիրտ ունեցողը պատվիրանները կպահի, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։ |
Ով ակնարկում է նենգ աչքով, մարդկանցից տրտմություն պիտի կրի, ով հանդիմանում է համարձակությամբ, խաղաղություն է բերում։
Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։
Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։