Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք]։
ԱՌԱԿՆԵՐ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։ |
Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք]։
Կան, որ բաշխում են իրենց ունեցածը և ստանում են բազմապատիկ, և կան, որ անհագ հավաքում են, բայց մնում են կարոտյալ։
Ծուլության պատճառով են խոնարհվում ծածկի գերանները, և ձեռքերի պարապությունից է տունը կաթում։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։