Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կյանքի աղբյուրն արդարի ձեռքում է, կորուստը կփակի ամբարիշտի բերանը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 10:11
15 Խաչաձեւ Հղումներ  

Արդար մարդկանց շուրթերը պիտի շնորհներ բխեցնեն, ամբարիշտների բերանը պիտի կործանվի։


Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, ամբարիշտների բերանը կփակվի տարաժամ սուգով։


Իմաստունի համար օրենքը կյանքի աղբյուր է, իսկ անմիտը որոգայթի մեջ պիտի մեռնի։


Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։


Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։


Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։


Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։


Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։