Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 1:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա,

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 1:27
13 Խաչաձեւ Հղումներ  

կամ թե Տերը ականջ կդնի՞ նրա խնդրանքներին։ Եթե մի տագնապ հասնի իր վրա,


Քանի որ դու, Տե՛ր, Կծիծաղես նրանց վրա Եվ կարհամարհես բոլոր հեթանոսներին։


Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։


Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկությունը մրրկաշարժ պիտի բարձրանա ամբարիշտների վրա, պիտի գա


Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։


Նեղություն ու անձկություն կլինեն ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին,


Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։