Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, վեց արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։
ԱՆԳԵ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ կարծում էիք, որ քսան պարկ ցորեն կհավաքեիք, բայց հավաքում էիք տասը, և երբ կարծում էիք, որ մի այգուց հիսուն փուրա գինի կստանայիք, բայց ստանում էիք քսանը, |
Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, վեց արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։
Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։
«Եվ արդ, դրե՛ք ձեր սրտում այս օրվանից և սրանից առաջ, երբ դեռ Տիրոջ տաճարի քարը քարի վրա չէր դրվել։
Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։
Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։