Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։
ԱՆԳԵ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարձրացե՛ք լեռը, փա՛յտ կտրեք և շինե՛ք այդ տունը, և կհիանամ դրանով ու կփառավորվեմ,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։ |
Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։
Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։
Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այստեղ լինի, և իմ աչքերն ու սիրտն ընդմիշտ այստեղ լինեն։
Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։
Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։
Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։
Որպեսզի սնվեք ու հագենաք նրա մխիթարող ստինքներից և կուշտ ու պինդ վայելեք նրա գալիք փառքից։
Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։
որպեսզի այդ տան վերջին փառքը լինի ավելի մեծ, քան նախկինինը,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ այդ տեղին խաղաղություն կտամ,- ասում է Ամենակալ Տերը,- հոգիների՛ խաղաղություն, փրկություն ամեն մեկի, ով կաշխատի ոտքի հանել այդ տաճարը»։