ԱՄՈՎՍ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։ |
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։
ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.