Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։
ԱՄՈՎՍ 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե իմ աչքից նետվեն ծովի խորքերը, այնտեղ էլ կհրամայեմ վիշապին, որ խայթի նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եթե Կարմեղոսի գլխին թաքնվեն, պիտի փնտրեմ և այնտեղից վերցնեմ նրանց, և եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում, այնտեղ օձին պիտի հրամայեմ, և նա պիտի կծի նրանց։ |
Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։
Այն օրը Տերը սուրբ, մեծ ու հզոր սուրը պիտի քաշի փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա՝ ծովի մեջ սպանելով վիշապին։
«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։