ԱՄՈՎՍ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։ |
Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց. խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար և դժվարը՝ դյուրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։
Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու
«Դրա համար էլ այժմ ես նրանց ցույց կտամ իմ ձեռքը, ճանաչել կտամ նրանց նաև իմ զորությունը, ու թող գիտենան, որ իմ անունը Տեր է»։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։
«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։
Նա, ով պատրաստում է իր համբառնալը դեպի երկինք և իր ավետիսն է երկրի վրա հաստատում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը։
Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։
ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մեջ՝ ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»։