ԱՄՈՎՍ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեկուզ ինձ ողջակեզներ մատուցեք և ձեր հացի ընծաներն էլ, ես դրանք չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհերին չեմ նայի։ |
«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ ուզում,
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։
Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։
Ինչի՞ համար է այդ խունկը, որ բերում ես ինձ Սաբայից, և կինամոնը՝ հեռավոր երկրից. ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն»։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ձեր ողջակեզները ձեր զոհերի հետ հավաքե՛ք և մի՛ս կերեք։
Եվ այժմ աղաչե՛ք ձեր Աստծու երեսը և հաշտեցրե՛ք նրան. ձեր ձեռքով եղավ դա. մի՞թե աչառությամբ որևէ բան կվերցնեմ ձեզնից,- ասում է Ամենակալ Տերը։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։