ԱԲԴԻԱ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այն օրը,- ասում է Տերը,- կվերացնեմ իմաստությունը Եդովմի երկրից և հանճարը՝ Եսավի լեռից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ահա այն օրը,- ասում է Տերը,- Եդովմից պիտի վերացնեմ իմաստուններին և հանճարին՝ Եսավի լեռից։ |
Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։
Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ և ասեն, թե ի՞նչ խորհուրդ խորհեց Զորությունների Տերը Եգիպտոսի մասին։
«Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։
Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։