Ա Տիմոթեոսին 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդպիսով նրանք իրենց համար գանձ կամբարեն՝ որպես ամուր հիմք հանդերձյալի համար, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ |
Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։
Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։
Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։
«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։
Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,
Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր և ամո՛ւր կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը բազում վկաների առաջ։
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսի մեջ է,
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։