Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։
Ա Տիմոթեոսին 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։ |
Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։
Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։
և իր ժողովրդի մեջ ծանոթ չի ունենալու։ Երկնքի ներքո նրա տունը չի փրկվելու, այլ այնտեղ օտարներ են բնակություն հաստատելու։
Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.
«Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը.
Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։
Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց մասին, որ եկեղեցին չծանրաբեռնվի և կարողանա հոգ տանել իսկական այրիների մասին։
որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։
Նա քառասուն որդի և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ։ Նա Իսրայելին դատեց ութ տարի։
Նա վերցրեց այն և քաղաք մտավ, և սկեսուրը տեսավ նրա հավաքածը։ Ապա Հռութը հանեց, նրան տվեց այն, ինչ պահել էր կշտանալուց հետո։
Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։