Ա Տիմոթեոսին 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։ |
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։
«Աստված չմերժեց իր ժողովրդին», որին նախապես ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Եղիայի կապակցությամբ Սուրբ Գիրքն ի՛նչ է ասում, ինչպես է նա գանգատվում Աստծուն Իսրայելի դեմ.
Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։
Որովհետև Սուրբ Գիրքն ասում է փարավոնին. «Այն բանի համար քեզ առաջ քաշեցի, որպեսզի քեզնով ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում» (Ելք 9.16)։
Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։
Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։