Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 4:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամը հավատաց Աստծուն, և դա նրա համար արդարություն համարվեց։


Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), և նա Աստծուն բարեկամ կոչվեց։


Արդ, այս երանությունը վերաբերում է թլփատվածների՞ն, թե՞ նաև անթլփատներին։ Ասում ենք, որ հավատն Աբրահամին արդարություն համարվեց։


Իսկ ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, նրա հավատը համարվում է արդարություն։


Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,


Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Նրա ողորմության և սքանչելիքների համար։


«Աստված չմերժեց իր ժողովրդին», որին նախապես ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Եղիայի կապակցությամբ Սուրբ Գիրքն ի՛նչ է ասում, ինչպես է նա գանգատվում Աստծուն Իսրայելի դեմ.


քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (Ես. 28.16)։


Որովհետև Սուրբ Գիրքն ասում է փարավոնին. «Այն բանի համար քեզ առաջ քաշեցի, որպեսզի քեզնով ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում» (Ելք 9.16)։


Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ։


Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


Նրանք, որ տասնմեկերորդ ժամին էին վարձված, մեկական դահեկան ստացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ