Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։
Ա Տիմոթեոսին 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց երիտասարդ այրի կանանց մերժի՛ր, որովհետև երբ ցանկասիրությամբ են լցվում, Քրիստոսի դեմ են դառնում և ուզում են ամուսնանալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դեռատի այրիներից հեռո՛ւ մնա, քանի որ երբ նրանց ցանկությունները Քրիստոսի դեմ են դառնում, կամենում են ամուսնանալ |
Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։
Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
Այս մարդիկ ամուսնությունն արգելում են և հրահանգում են հեռու մնալ որոշ ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալ և ճշմարտության ճանաչմանը հասած մարդիկ գոհությամբ վայելեն։
Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, զավակներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին չարախոսելու որևէ առիթ չտան,
Այրիների թվում թող համարվի այն այրին, որ պակաս չէ վաթսուն տարեկանից, եղել է մեկ տղամարդու կին
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։
քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։
Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։
Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք պոռնկացան և զվարճացան նրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն նրանից ելնող հուրն ու ծուխը.