Ա Տիմոթեոսին 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։ |
Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։
Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,
Որբևայրի կամ արձակված կնոջն իրենց կին թող չառնեն, այլ Իսրայելի տան ծնունդ կույսերի կամ քահանայից մնացած որբևայրու։
Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։
Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։
լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ. լինեն բանսարկու,
Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,
Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,
Իսկ նրանք, ովքեր հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն նրանց այն պատճառաբանությամբ, որ եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայությունից, հավատացյալներ են և սիրելի։ Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։
Բայց դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի գործդ արա՛, ծառայությունդ հասցրո՛ւ իր ավարտին։
Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,
ոչ ոքի չչարախոսել, չկռվել, հեզահամբույր լինել, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերել.
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։