Ա Պետրոս 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի տանջվում է բարի խղճով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը։ |
Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին։
Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։
Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,
Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
ապա թե ոչ՝ նրանք կդադարեին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մեկ անգամ մաքրված լինելով՝ այնուհետև մեղքի համար ոչ մի խղճահարություն չէին ունենա։
քանզի ի՞նչ երախտիք հարվածները հանդուրժելու մեջ, եթե արդեն մեղք եք գործել։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ.
Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող,