Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին և Իսմայելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սավուղին. Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Աբինադաբին և Եսբաաղին։ |
Դավիթը հրաման տվեց իր զինվորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դրանք կախեցին Քեբրոնի աղբյուրի վրա, իսկ Հեբուսթեի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։
ու Մաղողովթը, որը ծնեց Սամաային։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում, իրենց եղբայրների դեմ դիմաց, իրենց եղբայրների հետ։
Այնուհետև թագավոր խնդրեցին, ու Աստված նրանց թագավոր տվեց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սավուղին, քառասուն տարի։
Այլազգիները, հետապնդելով Սավուղին ու նրա որդիներին, սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Ամինադաբին ու Մեղքիսավեին։
Բենիամինի որդիներից մի մարդ կար՝ Կիս անունով, մի հզոր մարդ, որ որդին էր Աբիելի, նա՝ որդին Արեգի, նա՝ որդին Բեքովրաթի, նա՝ որդին Ափիայի, նա՝ որդին մի հեմինացի մարդու։
Նա Սավուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ուներ։ Իսրայելի որդիների մեջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդկանցից մեկ գլխով բարձր էր։