Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 13:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Այնուհետև թագավոր խնդրեցին, ու Աստված նրանց թագավոր տվեց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սավուղին, քառասուն տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Այնուհետև թագավոր խնդրեցին, և Աստված նրանց տվեց Կիսի որդի Սավուղին՝ Բենիամինի ցեղից, որ թագավորեց քառասուն տարի։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 13:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։


Սամուելը Սավուղին ասաց. «Ինձ Տերն առաքեց, որ քեզ թագավոր օծեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա։ Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները։


և ասացին նրան. «Ահա դու ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրա մի թագավո՛ր կարգիր, որ մեզ դատի, ինչպես բոլոր ազգերի մոտ է»։


Բենիամինի որդիներից մի մարդ կար՝ Կիս անունով, մի հզոր մարդ, որ որդին էր Աբիելի, նա՝ որդին Արեգի, նա՝ որդին Բեքովրաթի, նա՝ որդին Ափիայի, նա՝ որդին մի հեմինացի մարդու։


Սավուղի գնալուց մի օր առաջ Տերը Սամուելին հայտնել էր նրա մասին ու ասել.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ