Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա Սավուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ուներ։ Իսրայելի որդիների մեջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդկանցից մեկ գլխով բարձր էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։


Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին և Իսմայելին։


այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։


Այնտեղ տեսանք նաև հսկաների, որոնց համեմատ մենք մորեխների ենք նմանվում»։


Նա մոտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, և վիճակն ընկավ Մատտարիի ազգատոհմին։ Նա մոտ բերեց Մատտարիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդի Սավուղին։ Նա փնտրեց նրան, բայց չգտավ։


Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։


Այլազգիների ճակատից գեթացի մի հսկա մարդ դուրս եկավ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն և մեկ թիզ էր,


Մի անգամ Սավուղի հոր ավանակները կորան։ Կիսն ասաց իր որդի Սավուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մեկին, և ելեք գնացե՛ք ավանակները փնտրելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ