Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են Ահարոնի որդիները՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեես, նրա որդին՝ Աբիսու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Ահարոնի որդիները. նրա որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեհես, նրա որդին՝ Աբիսուա, |
Չորրորդ օրը Տիրոջ՝ մեր Աստծու տանը կշռելով արծաթը, ոսկին և մնացած սպասքը՝ տվեցինք Ոնիա քահանայի որդի Մարեմովթի ձեռքը, որին օգնում էին Փենեեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովաբաթը, Բանեայի որդի Նովադիան և այլ ղևտացիներ։
«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։
Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.
Եվ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն։ Հեսուին վերցնելով՝ կանգնեցրեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ողջ ժողովրդի առջև։
Սրբարանի պահպանությանը հսկում էր ղևտացիների իշխանաց իշխանը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարը։
Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։