Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Չորրորդ օրը Տիրոջ՝ մեր Աստծու տանը կշռելով արծաթը, ոսկին և մնացած սպասքը՝ տվեցինք Ոնիա քահանայի որդի Մարեմովթի ձեռքը, որին օգնում էին Փենեեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովաբաթը, Բանեայի որդի Նովադիան և այլ ղևտացիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:33
16 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց կողքին աշխատում էին Մասիզեբելի որդի Բարաքի որդի Մոսոլամը, իսկ սրանց կողքին՝ Բաանի որդի Սադովկը։


Նրա կողքին մեկ այլ հատված՝ Բեթելիասուբի դռնից մինչև նրա ավարտը, ստանձնեց Ակովմի որդի Ուրիայի որդի Մերամովթը։


Եվ քահանաներն ու ղևտացիները հաշվով վերցրին ոսկին, արծաթը և մնացած սպասքը՝ տանելու Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։


Մազիան, Բելգեեն և Սեմեին. այս բոլորը քահանաներն են։


Ատտուսը, Սաբանիան, Մաղուքը,


Հեսուն, Բանեասն ու Սարաբիասը ժողովրդին բացատրում էին Օրենքը, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։


Նրանից հետո մեկ այլ բաժին՝ Բեթազարիայից մինչև անկյունը և մինչև շրջադարձը, ստանձնեց Ենգադի որդի Բանին։


Կշռելով նրանց տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ, հարյուր արծաթե սպասք, հարյուր տաղանդ ոսկի


կշռեցինք ու նրանց հանձնեցինք այն արծաթը, ոսկին և մեր Աստծու տանը նվիրված սպասքը, որ տրվել էր մեզ թագավորի, նրա խորհրդակիցների, նրա իշխանների և այնտեղ գտնվող ողջ Իսրայելի կողմից։


Արթո՛ւն մնացեք և պահպանե՛ք դրանք, մինչև որ կշռեք Երուսաղեմում գտնվող քահանաների առաջնորդների, ղևտացիների և Իսրայելի տոհմերի իշխանների առջև՝ Տիրոջ տան սրահներում»։


Ամեն ինչ թվով և հաշվով էր, և ամեն ինչի կշիռն ամբողջությամբ արձանագրվեց։


Ղևտացիները. Սեդուիի սերնդից Հեսուի և Կադմիելի որդիները յոթանասունչորս հոգի էին։


Եվ ղևտացիների որդիներից՝ Հևզաբաթը, Սամութը, Կովղիան, այսինքն՝ Կովղիտոսը, Ափեթիասը, Հուդասը և Եղիազարը։


Ղևտացիներն են՝ Ազանիայի որդի Հեսուսը, Ենադադի որդի Բանիան, Կադմիելը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ