Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝ |
Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։
չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։
Նրանք Վկայության խորանի առջև նվագարաններով սաղմոսերգության պաշտոն էին կատարում, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը, և նրանք մնացին իրենց սպասավորության մեջ՝ ըստ իրենց կարգի։
սաղմոսերգու բոլոր ղևտացիները՝ Ասափի, Եմանի և Իդիթունի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզե պատմուճաններ հագած, տավիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արևելյան կողմը կանգնեցին։
Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։
Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։
և նա հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից՝ Զորությունների Աստծուց խնդրեցի սրան»։
Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։