Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:17
15 Խաչաձեւ Հղումներ  

Նաև Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, որոնք կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են. Էթանը՝ Կիսանի որդին, նա՝ Աբդիի որդին, նա՝ Մաղովտի,


և նրա եղբայր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, և նա՝ Սամաայի,


Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,


Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Կորխի որդիների


Ասափի՝ իմաստության երգ Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ. Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։


Ամովն, Ասափ և Եթան սաղմոսերգուները առավել լսելի էին դարձնում ձայնը պղնձե տավիղներով։


Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Հովել, երկրորդի անունը՝ Աբիա։ Սրանք դատավորներ եղան Բերսաբեեում։


Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի,


Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։


նրա որդի Աթ, սրա որդի Ուրիել, նրա որդի Սավուղ։


Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար, նրա որդի Ղոբենի, նրա որդի Սեմեի, նրա որդի Օզա,


Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։


Նրանք ունեին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթովնի որդիները դռան պահապաններն էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ