Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են, որոնց Դավիթը կարգեց Աստծու տան սաղմոսերգուների վրա, երբ Ուխտի տապանակը հաստատվեց այնտեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են նրանք, որոնց Դավիթը կարգեց երգեցողության պաշտոնին Տիրոջ տանը՝ տապանակը նրա մեջ դնելուց հետո։ |
Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։
Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար վրան կանգնեցրեց։
Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ Ուխտի տապանակը ուրախությամբ հանեն Աբեդդարի տնից։
Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, ինչպես նաև բոլոր ղևտացիները, որ տանում էին Տիրոջ Ուխտի տապանակը, ու սաղմոսերգուները և Քոնենիան, որ սաղմոսերգուների երգեցողությունն էր ղեկավարում։ Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել։
Նրանք Վկայության խորանի առջև նվագարաններով սաղմոսերգության պաշտոն էին կատարում, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը, և նրանք մնացին իրենց սպասավորության մեջ՝ ըստ իրենց կարգի։
Սրանք սաղմոսերգուներ էին, ղևտացիների տոհմերի իշխաններ, որոնց հանձնարարված էր օրվա սպասավորությունը։ Սրանք օր ու գիշեր գործի մեջ էին։
Երբ հիմքը գցեցին ու սկսեցին շինել Տիրոջ տունը, քահանաները, պատմուճանները հագած, հնչեցնում էին իրենց փողերը, իսկ Ասափի որդիները՝ ղևտացիները, ծնծղաներով օրհնում էին Տիրոջը՝ Աստծուն, ինչպես կարգել էր Իսրայելի Դավիթ թագավորը։
Ինձ տարավ ներքին գավիթը։ Ներքին գավիթն ուներ երկու պատշգամբ, մեկը՝ հարավային դռան կողմը, որ հյուսիս էր նայում և հարավ դուրս բերում, մյուսը՝ հյուսիսային դռան կողմը, որ հարավ էր նայում ու հյուսիս դուրս բերում։