Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն, |
Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։
Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։
Իսրայելի արքա Եղայի որդի Օվսեեի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի Աքազ արքայի որդի Եզեկիան։
Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։
Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Զաքարիայի դուստրն էր, անունը Աբաութ։
Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։