Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Իսրայելի արքա Եղայի որդի Օվսեեի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի Աքազ արքայի որդի Եզեկիան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Եղայի որդի Օվսեեն դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, խփեց ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը թագավորեց Ոզիայի որդի Հովաթամի թագավորության քսաներորդ տարում։


Աքազը քսան տարեկան էր, երբ թագավորեց, և տասնվեց տարի իշխեց Երուսաղեմում։ Նա հավատարիմ չգտնվեց Տիրոջ՝ Աստծու առջև, ինչպես հավատարիմ էր եղել իր նախնի Դավիթը,


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։


Հուդայի արքա Աքազի թագավորության տասներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում ինը տարի թագավորեց Ելայի որդի Օվսեեն։


Եզեկիա արքայի թագավորության չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Եղա արքայի որդի Օվսեեի թագավորության յոթերորդ տարում, Ասորեստանի արքա Սաղմանասարը ելավ Սամարիայի դեմ, պաշարեց այն և երեք տարի անց քաղաքը գրավեց։


նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե,


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։


Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Զաքարիայի դուստրն էր, անունը Աբաութ։


Երբ ողջակեզների մատուցումը վերջացրին, թագավորն ու բոլոր քահանաները խոնարհվեցին և երկրպագություն արեցին։


Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ