Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, և քո նավերը՝ իմ նավերի հետ»։ Սակայն Հովսափատը չհամաձայնեց։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Օքոզիա, նրա որդին՝ Հովաս, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նրա որդին՝ Հովրամը, նրա որդին՝ Օքոզիան, նրա որդին՝ Հովասը, |
Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, և քո նավերը՝ իմ նավերի հետ»։ Սակայն Հովսափատը չհամաձայնեց։
Հովսափատը գնաց իր նախնիների մոտ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Հովրամը։
բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
Իսրայելի արքա Աքաաբի որդի Հովրամի թագավորության հինգերորդ տարում Հուդայի թագավոր եղավ Հովսափատ արքայի որդի Հովրամը։
Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։
Իսրայելի արքա Աքաաբի որդի Հովրամի թագավորության տասներկուերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։
Հովսափատը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովրամը։
Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, կողոպտեցին այն և տարան արքայի տան ամբողջ հարստությունը, նրա տղաներին ու աղջիկներին, և նա զրկվեց իր բոլոր որդիներից, բացի ամենակրտսեր որդուց՝ Օքոզիայից։
և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։
Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա բերսաբեեցի մոր անունը Աբիա էր։