Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա թագավորությունը հավիտյան հաստատուն կդարձնեմ, եթե շարունակի պահել իմ պատվիրաններն ու օրենքները, ինչպես որ այսօր է”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես հավիտյան կհաստատեմ նրա թագավորությունը, եթե նա հաստատ մնա ու կատարի, ինչպես այսօր, իմ պատվիրաններն ու իմ հրահանգները”։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։


Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։


Մեր սրտերը կատարյալ թող լինեն Տիրոջ՝ մեր Աստծու նկատմամբ, որպեսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների և պահենք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։


Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։


Այժմ տե՛ս, Տերը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբավայր։ Ուրեմն զորացի՛ր և իրագործի՛ր»։


Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջև և ի լուր մեր Աստծու պարտավորեցնում եմ ձեզ պահպանել ու հետամուտ լինել Տիրոջ՝ մեր Աստծու բոլոր պատվիրաններին, որպեսզի ժառանգեք լավ երկիրը և ձեզնից հետո իբրև ժառանգություն հավիտենապես հանձնեք ձեր որդիներին։