Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա նաև քահանաների ու ղևտացիների խմբերը՝ Աստծու տան ողջ սպասավորության համար։ Բոլոր գործերում քեզ հետ կլինեն նաև բոլոր այն կամավորները, որոնք հմուտ են ամեն տեսակ արհեստի մեջ, իշխաններն ու համայն ժողովուրդը՝ պատրաստ քո հրամաններին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։ |
Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
Նա տվեց Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը կատարող քահանաների ու ղևտացիների խմբերի կացարանների և Տիրոջ տան սպասավորության անոթների պահեստի նախագիծը։
Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապույտ, ծիրանի ու կարմիր գույնի թելեր ու բեհեզ էին հյուսում և նվեր բերում։
Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։
Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։
Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։
Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.