Նա տվեց Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը կատարող քահանաների ու ղևտացիների խմբերի կացարանների և Տիրոջ տան սպասավորության անոթների պահեստի նախագիծը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան տվեց նաև ոսկե ու արծաթե անոթների, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան տվեց նաև յուրաքանչյուր ծառայության բոլոր ոսկե անոթների կշիռը, բոլոր արծաթե անոթների, բոլոր ծառայությունների անոթների կշիռն էլ, |
Նա տվեց Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը կատարող քահանաների ու ղևտացիների խմբերի կացարանների և Տիրոջ տան սպասավորության անոթների պահեստի նախագիծը։
Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
Պատրաստեց տասը ոսկե աշտանակներ ըստ պատվիրված օրինակի և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։
Չորրորդ օրը Տիրոջ՝ մեր Աստծու տանը կշռելով արծաթը, ոսկին և մնացած սպասքը՝ տվեցինք Ոնիա քահանայի որդի Մարեմովթի ձեռքը, որին օգնում էին Փենեեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովաբաթը, Բանեայի որդի Նովադիան և այլ ղևտացիներ։