Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց տաճարի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի հատակագիծը

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց սրահի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, նրա ներքին շտեմարանների ու քավության սենյակի հատակագիծը

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:11
28 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ տաճարի շուրջը հինգ կանգուն բարձրությամբ թևեր շինեց և թևերը պատեց եղևնափայտով։


Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։


և դրա այն օրինակը, որ ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբությունների պահեստի համար։


Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։


Ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբություն սրբոցի մեջ, քերովբեների թևերի տակ։


և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։


Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։


Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։


Խորանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։


«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մեկը և գինի՛ խմեցրու նրանց»։


Արտաքին գավթից մինչև ներքին դուռը կամարի թռիչքը հիսուն կանգուն էր։


Հիսուսը նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։


նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։