Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի ցեղերից Ռուբենի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմավոնինը՝ Մակքայի որդի Սափատիան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի ցեղերի գլխավորներն էին. Ռուբենի ցեղի իշխան՝ Զեքիրի որդի Եղիազարը, Շմավոնինը՝ Մաաքիայի որդի Սափատիան, |
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Տասներկուերորդը տասներկուերորդ ամսվա համար Գոթոնիելի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։
Սրանք են անունները Իսրայելի որդիների, որոնք իրենց հոր՝ Հակոբի հետ մտան Եգիպտոս։ Յուրաքանչյուրն իր ընտանիքով մտավ.
Սրանք ընտրվեցին ժողովրդից՝ ըստ նահապետական տների, որպես ցեղերի իշխաններ և Իսրայելի հազարապետներ։
Սրանք են այն մարդկանց անունները, որ պիտի օգնեն ձեզ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը,
Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացի տղամարդու անունը Զամբրի էր։ Նա Սաղովմի որդին էր՝ Շմավոնների նահապետական տան իշխանը,