Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։
Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։
Եղիազարի որդիների մեջ գտնվեցին ավելի շատ զորավոր իշխաններ, քան Իթամարի որդիների մեջ։ Ուստի Եղիազարի որդիներին բաժանեց տասնվեց ազգատոհմերի իշխանների, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։