Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Սրանք ընտրվեցին ժողովրդից՝ ըստ նահապետական տների, որպես ցեղերի իշխաններ և Իսրայելի հազարապետներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Սրանք էին ժողովրդի նշանակվածները՝ իրենց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայելի հազարապետները։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 1:16
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի իշխանները՝ նահապետական տների տասներկու իշխանները, ընծաներ մատուցեցին։ Սրանք ցեղերի իշխաններն էին և վերակացուները։


Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։


Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։


և Եղիաբի որդիներ Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Սրանք ժողովրդի երևելի մարդկանցից էին. սրանք էին, որ ելան Տիրոջ դեմ՝ Կորխի հետնորդների հետ ապստամբելով Մովսեսի ու Ահարոնի դեմ,


ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց միացան նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն այրեր՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անվանի մարդիկ։


Ձեզ հետ ամեն ցեղից նահապետական մի տան իշխան թող լինի։


Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


Քննե՛ք ու տեսե՛ք ամեն տեղ, որտեղ թաքնված է, և վերադարձե՛ք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, որ ձեզ հետ գնանք։ Եթե նա այդ երկրում է, Հուդայի հազարավոր որդիների մեջ էլ կգտնեմ նրան»։


Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։


Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, ինչո՞վ փրկեմ Իսրայելը. իմ տոհմը ամենից աղքատն է Մանասեի ցեղի մեջ, և ես իմ հոր տան կրտսերն եմ»։


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։


Նեփթաղիմի ցեղից՝ Ենանի որդի Աքիրեն»։


Մովսեսն ու Ահարոնը վերցրին անվանապես կանչված այս մարդկանց


Իսկ եթե մեկ փող հնչեցնեն, թող քեզ ներկայանան բոլոր իշխանները՝ Իսրայելի հրամանատարները։


Մովսեսն Իսրայելի որդիներին հաղորդեց այն ամենը, ինչ Տերն էր պատվիրել իրեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ