Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց բաժանեց ըստ միանման վիճակահանության, քանի որ սրբությունների վերակացուներ և Տիրոջ տան առաջնորդներ կային թե՛ Եղիազարի որդիների մեջ և թե՛ Իթամարի որդիների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։ |
Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։
Եղիազարի որդիների մեջ գտնվեցին ավելի շատ զորավոր իշխաններ, քան Իթամարի որդիների մեջ։ Ուստի Եղիազարի որդիներին բաժանեց տասնվեց ազգատոհմերի իշխանների, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։
Ամենօրյա սպասավորությունը հաստատվեց վիճակով. տարբերություն չդրվեց փոքրի ու մեծի, փորձառուի և սկսնակի միջև։
Աստծու տան առաջնորդ Աքիտովբի որդի Մարիովթի որդի Սադովկի որդի Մոսողոմի որդի Քեղկիայի որդի Ազարիան,
Նրա իշխանները նույնպես սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ Քեղկիան, Զաքարիան և Հեիելը՝ Աստծու տան առաջնորդները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր խոյ, գառ, նոխազ և երեք հարյուր զվարակ։
Ետոբի որդի Մարավոթի որդի Սադովկի որդի Մեսուղամի որդի Ելքիայի որդի Սարիան։ Նրանց տները Տիրոջ տաճարի մոտ էին։
Իշխանները պղծեցին իմ սրբությունները, ուստի Հակոբին կորստյան մատնեցի և Իսրայելը՝ նախատինքի»։
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում
Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։
Եվ մինչ նրանք իրենց խոսքն ուղղել էին ժողովրդին, նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակախումբն ու սադուկեցիները՝
նաև Աննա քահանայապետը և Կայիափան, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։
Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։
Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։