Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ առաջավորության հացի, անարյուն զոհաբերության նաշիհի, անթթխմոր բլիթների, տապակում եփվածի, յուղով հունցվածի և չափերի ու քանակների մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։ |
Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,
Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,
Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
Նրանք մտան Եզեկիա արքայի մոտ և ասացին. «Սրբեցինք Տիրոջ տան մեջ եղած ամեն ինչ՝ ողջակեզների զոհասեղանն ու նրա սպասքը, Առաջավորության հացի սեղանն ու նրա սպասքը։
Թոնրում պատրաստվող ամեն մի զոհ, ինչպես նաև կասկարայի կամ տապակի մեջ պատրաստվող ամեն մի զոհ, թող պատկանի այն քահանային, որ կատարում է այդ կարգը,
Իսրայելի որդիների անդրանիկների դիմաց՝ հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սիկղի չափի։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։
քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։