Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Նրանք մտան Եզեկիա արքայի մոտ և ասացին. «Սրբեցինք Տիրոջ տան մեջ եղած ամեն ինչ՝ ողջակեզների զոհասեղանն ու նրա սպասքը, Առաջավորության հացի սեղանն ու նրա սպասքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ապա նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ և ասացին նրան. «Մաքրել ենք Տիրոջ ամբողջ տունը՝ ողջակեզի սեղանն ու նրա բոլոր անոթները, առաջավորության հացի սեղանն ու նրա բոլոր անոթները։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:18
6 Խաչաձեւ Հղումներ  

Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։


Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին սրբել այն և ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը ավարտեցին աշխատանքը։


Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագավորության ու Տիրոջ հանդեպ իր անհավատարմության ժամանակ, պատրաստել ենք և մաքրել. ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջև են»։


Պղնձե զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարությամբ, քսան կանգուն լայնությամբ ու տասը կանգուն բարձրությամբ։


Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ