Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Հովաբին, նա ելավ, անցավ Իսրայելի բոլոր շրջաններով ու եկավ Երուսաղեմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ բոլորը ծառայում են իմ տիրոջը։ Ինչո՞ւ է իմ տերն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայելը մեղքի մեջ ընկնի»։


Հովաբը Իսրայելի ժողովրդի մարդահամարի տվյալները հանձնեց Դավթին։ Ամբողջ Իսրայելում սուր գործածելու ունակ մեկ միլիոն հարյուր հազար մարդ կար, իսկ Հուդայում՝ չորս հարյուր հիսուն հազար մարդ։


Մանկաբարձները, սակայն, երկյուղ կրելով Աստծուց, չանսացին եգիպտացիների արքայի հրամանին և թողնում էին, որ արուներն ապրեն։


Որպես թագավոր՝ նա իշխանությամբ է խոսում, և ո՞վ կարող է նրան ասել «Ի՞նչ արեցիր»։


Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։