Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ պարտվեցին Իսրայելից, Դավթի հետ հաշտություն կնքեցին և նրա իշխանության տակ մտան։ Ասորիներն այլևս չփորձեցին օգնել ամովնացիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, հաշտություն կնքեցին և դարձան նրա ծառաները։ Ասորիներն այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին։ |
Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները երբ տեսան, որ իրենք Իսրայելից պարտություն են կրել, անձնատուր եղան, Իսրայելի հետ հաշտության ուխտ կնքեցին և նրա հպատակները դարձան, իսկ ասորիները վախեցան այնուհետև ամովնացիներին օգնել։
Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
Ադերի որդին այս պատասխան խոսքերը լսեց, երբ որ բոլոր թագավորների հետ վրաններում գինարբուքի մեջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարե՛ք»։ Եվ քաղաքը պաշարեցին։
Ասորիները փախան Դավթի առջևից։ Դավիթն ասորիներից յոթ հազար մարտակառքի հեծյալներ ու քառասուն հազար հետևակ կոտորեց և սպանեց զորքի հրամանատար Սովփաքին։
Հաջորդ տարի, երբ թագավորները պատերազմի են ելնում, Հովաբը հավաքեց բոլոր զորագնդերը և ասպատակեց ամովնացիների ամբողջ երկիրը։ Նա եկավ և պաշարեց Ռաբաթը, իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում։