Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ադերի որդին այս պատասխան խոսքերը լսեց, երբ որ բոլոր թագավորների հետ վրաններում գինարբուքի մեջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարե՛ք»։ Եվ քաղաքը պաշարեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։


Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


և ասա՛ նրանց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես կուղարկեմ ու կբերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրա, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրա կանգնած՝ նա պիտի կապի իր զենքերը,


«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Մի՛ հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվե՛ք Սուրբ Հոգով՝


Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ