իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։
նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։
իր որդի Եդդուրային ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու, և շնորհավորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանի որ նա Թովուի թշնամին լինելով՝ նրա դեմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան Դավթին նվիրեց ոսկե, արծաթե և պղնձե անոթներ։
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, շատ մեծ շքախմբով և խնկեր, բազում ոսկի ու թանկարժեք քարեր բարձած ուղտերով եկավ Երուսաղեմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց այն ամենի մասին, որ մտքում ուներ։
Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հրովարտակներով ու նվերներով, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել է մերձիմահ և առողջացել։