Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրն էր, որ Դավիթն առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու հանձնարարություն տվեց Ասափին ու նրա եղբայրներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին. |
Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։