Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է նա, և հավերժ է նրա ողորմածությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է, Եվ նրա ողորմությունը հավիտենական է։ |
Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։
Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ և սաղմոսերգուներ ու օրհներգուներ կարգեց, որ զորքի առջևից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբությունները։ Նրանք ասում էին. «Փառաբանենք Տիրոջը, քանզի նրա ողորմությունը հավիտյան է»։
Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,
Բոլոր իսրայելացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա։ Նրանք երեսնիվայր ընկան գետնին՝ սալահատակի վրա, երկրպագեցին և օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմությունը՝ հավիտյան։
Ամեն մեկն ասում էր իր ընկերոջը. «Խոստովանենք և գոհանանք Տիրոջից, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունն Իսրայելի հանդեպ»։ Ողջ ժողովուրդը բարձրաձայն օրհնում էր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, որովհետև գցվեցին Տիրոջ տան հիմքերը։
Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին, Նրան հայտնապես հալածեցի, Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, Նրա հետ հաց չկերա։
ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։