Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի մեծ է Տերը, հույժ օրհնյալ և բոլոր աստվածներից ավելի ահավոր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի, Ահավոր է նա, քան բոլոր աստվածները, |
Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի Տերը՝ մեր Աստվածը, ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։