Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։ |
Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։
Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։
Նրանք ունեին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթովնի որդիները դռան պահապաններն էին։
Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,
և նրա եղբայր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, և նա՝ Սամաայի,
Նաև Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, որոնք կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են. Էթանը՝ Կիսանի որդին, նա՝ Աբդիի որդին, նա՝ Մաղովտի,
Ասափի՝ իմաստության երգ Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ. Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։
Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Հովել, երկրորդի անունը՝ Աբիա։ Սրանք դատավորներ եղան Բերսաբեեում։