Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Սա եկավ նրա մոտ և ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա անունները նրանց, որոնք ծնվեցին նրա համար Երուսաղեմում՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Երուսաղեմում նրա համար ծնված տղաների անունները՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, |
Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Սա եկավ նրա մոտ և ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ։
Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։
Նա պատասխանեց. «Իմ տե՛ր արքա, դու Տիրոջով՝ քո Աստծով երդվեցիր քո աղախնին ու ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”,
Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, որ իմն էր թագավորությունը, և ամբողջ Իսրայելն իր հայացքն ինձ էր ուղղել որպես թագավորի, սակայն ոչ թե ես արժանացա թագավորության, այլ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրվեց նրան։
Սողոմոնը, հնազանդվելով իր հայր Դավթի հորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։
Դավիթն այլ կանայք ևս առավ Երուսաղեմում, որոնք նրա համար ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնեցին։